«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է». Սասուն Միքայելյան

Իմքայլական Սասուն Միքայելյանը հակադարձել է իմքայլական Հովիկ Աղազարյանի հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պնդում է` Քարվաճառը մերն է։ Միքայելյանը նման կարծիք է հայտնել 168.am–ի հետ զրույցում` անդրադառնալով իմքայլական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարություններին։

«Հայաստանը Թուրքիայի վիլայեթ են սարքում». Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանականների քայլերի մասին

Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չի և չի էլ եղել։ Նա նշել էր, թե Հայաստանում կա՞ մեկն «էդքան դուխով», որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել:

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանը նշել էր նաև, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալու։

Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում. մահացածներ կան