Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվաններն ու 8 ջրավազանները նախապատրաստվում են վերագործարկման:
Տեղեկությունը հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքները: Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին: