Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Աճյուններից մեկը հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները։Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով` Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Aրցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում