Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները կշարունակվեն Ջրականի և Վարանդայի շրջաններում

Հրադադարից հետո հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1524 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հավելելով, որ որոնողական աշխատանքները կիրականացվեն 2 ջոկատով:

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհվածների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:

Հրաադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Այժմ որոնումներն իրականացվում են պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ: