Ոստիկանությունը որոշել է փոխել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի լուսացույցները

Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է շարժման շտաբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները փոխարինելու է նոր սերնդի լուսացույցներով:

Ընդդիմությունը երթով անցնում է Երևանի կենտրոնով. տեսանյութ

Բացի այդ, լուսային ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվելու են երթևեկելի մաս:

Ոստիկանության հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ hատկապես այս հատվածը ընդդիմությունը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման շտաբ:

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Հայրենիքի փրկության շարժումը վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթևեկությունը՝ վրանային ճամբարը տեղափոխելով Դեմիրճյան փողոց, վերջինը հայտարարվեց շարժման շտաբ:

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին