Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան։
Sputnik

Հեռահար ավիացիայի Տու-160 ռազմավարական հրթիռակիրները թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրայով։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

Նշվում է, որ թռիչքը պլանային բնույթ է կրել։

Հրթիռակիրների ուղեկցումն ապահովել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ծովային ավիացիայի ՄիԳ-31 ինքնաթիռների անձնակազմերը։

Թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է եղել։

Հեռահար ավիացիայի անձնակազմերը կանոնավոր թռիչքներ են իրականացնում Արկտիկայի, Հյուսիսային Ատլանտիկայի, Սև և Բալթիկ ծովերի, Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով:

Թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան։

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները