Քաղաքական ուժերի միջև կա ռեյտինգային համակարգը չեղարկելու փոխըմբռնում. Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։
Sputnik

Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական մեծամասնությունը երբեք չի ասել, որ գնալու է խորհրդարանական ընտրությունների նոր օրենսգրքով և նույնիսկ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ չունի, պարզապես ներկայում շրջանառության մեջ դրված է այդ օրենսգրքի բարեփոխման մեծ փաթեթը, որը, սակայն, ենթադրում է փոփոխությունների, այլ ոչ թե նոր օրենսգրքի ընդունում։

ԸՕ–ի փոփոխություններն այս փուլում ընդունելի չեն. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է` ինչու

«Հարցն այն է, թե արդյո՞ք ԸՕ–ի բարեփոխումների ամբողջ փաթեթը պետք է ընդունվի ու դրանով գնանք արտահերթ ընտրությունների, թե՞ ուղղակի պետք է արվեն մասնակի փոփոխություններ։ Ինչպես նշեց վարչապետը, խորհրդարանական խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների միջև փոխըմբռնում կա այն հարցի ծուրջ, որ ռեյտինգային համակարգը պետք է չեղարկվի և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն պարզ համամասնական ընգտրակարգով, որպեսզի տեղի ունենա քաղաքական ուժերի պայքար»,– նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին

Հովակիմյանի կարծիքով` պայքարը պետք է ընթանա քաղաքական ուժերի միջև, այլ ոչ թե լինի անձակենտրոն պայքար, ինչը ենթադրում է, որ հանրության ակնկալիքները բավարարելու համար կա երկու ճանապարհ` գործող նախագծից առանձնացվում է մի փոքր մաս, որն առնչվում է ռեյտինգային ընտրակարգի չեղարկմանը, բայց ավելի մեծ փաթեթն ընդունվում է ընթացքում և ներկա փուլում նրա ուժի մեջ մտնելը հետաձգվում է, իսկ երկրորդ ճանապարհն այն է, որ  ընդունվում է մեծ փաթեթն ամբողջությամբ, սակայն արտահերթ ընտրություններից առաջ կրկին ուժի մեջ է մտնում միայն ռեյտինգային ընտրակարգի չեղարկումը. մնացած դրույթներն ամրագրվում են ավելի ուշ։        

Հիմա էլ ԸՕ-ին կողմ քվեարկելու պայման է դրված. Մարուքյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին