ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հնդիկ բժիշկ-սննդաբան Փուջա Մահիջան վստահեցնում է, որ աչքերի տակի պարկերից կարելի է շատ հեշտ ազատվել։
Ըստ The Indian Express–ի`սննդաբանը խորհուրդ է տալիս լվացվել սառը ջրով, ավելի շատ ջուր խմել, քան սուրճ և թեյ, ավելի շատ բանջարեղեն և մրգեր ուտել։ Բայց աչքերի տակի պարկերից ազատվելու ամենակարևոր միջոցը սովորական մաղադանոսն է։
«Սննդակարգում մաղադանոս ավելացրեք, քանի որ այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Կանաչին կարելի է ավելացնել ապուրների ու աղցանների մեջ»,-նշում է սննդաբանը։
Գիտնականները պարզել են, որ հղիներն ավելի հաճախ են հիվանդանում Covid–19-ի ծանր ձևով
Մահիջան նաև բացահայտել է այդ խնդրի լուծման արդյունավետ միջոցի գաղտնիքը։ Հարկավոր է խյուս-հյութ պատրաստել մաղադանոսից, նեխուրից, վարունգից և լոլիկից, ավելացնել մի քանի լայմի հյութ։
Իսկ եթե այս խորհուրդներին հետևելը չի օգնում, պետք է դիմել բժշկի․ հնարավոր է՝ երիկամների խնդիր լինի։
Ի՞նչ պետք է անի կինը սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար