«Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված». նախագահը խոսել է իր մասին միֆերից

Սարգսյանի խոսքով` ֆեյսբուքում որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ո՛չ բառերի օգտագործման, ո՛չ բարոյականության հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Aravot.am-ի հետ անդրադարձել է իր մասին պտտվող միֆերին։

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

«Իմ մասին կարդացել եմ շատ հետաքրքիր որոշ գրառումներ, որ ես աշխարհի նավթի տերն եմ, Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված, այլմոլորակային եմ: Մարդկանց այս զանգվածը անընդհատ զբաղված է նմանատիպ դավադրություններով, երբ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն», – ասել է նա։

Սարգսյանի խոսքով` Facebook-ում որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ո՛չ բառերի օգտագործման, ո՛չ բարոյականության հարցով։

«Երբեմն կամ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ կա երկու Հայաստան: Մեկն այն Հայաստանն է, որն ունի հսկայական խնդիրներ, մյուս կողմից, տեսնում ես այսպես կոչված՝ վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանը, որն, իհարկե, բուն Հայաստանի հետ ինչ-որ կապ ունի, բայց իրական Հայաստան չէ և «Հայաստան» հեռուստատեսային սերիալի տպավորություն է թողնում», – ասել է նախագահը։

Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան

Նրա խոսքով` ամեն օր ֆեյսբուքում բամբասանքներ են տարածվում և հաճախ շատերն իրենց պատկերացումները սեփական երկրի մասին կամ թե ինչ է տեղի ունենում երկրում, ստանում են այդ երկրորդ՝ ոչ իրական Հայաստանից: