Ծովափնյա հանգստի սեզոնին ընդառաջ` Վրաստանը կարող է բացել ցամաքային սահմանը

Վրաստանի կառավարությունը քննարկում է այն պայմանները, որոնց առկայությամբ կբացվեն սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Sputnik Վրաստանի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին ասել է  էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: Նա այս որոշումը հիմնավորել է փակ սահմանների հետևանքով Վրաստանի կրած տնտեսական վնասներով:

«Դեմ եմ լինելու խստացումներին». Վահան Քերոբյանը չի ողջունի նոր սահմանափակումները

«Հիմնական բանը, որը կարող է կանխել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսական արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման հիմնական սահմանափակումները»,- ասել է նա՝ հավելելով, որ զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կբերի:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` զբոսաշրջությունը Վրաստանում Covid-ի հետևանքով առավելագույնս տուժած ոլորտն է, այն դեպքում, երբ 2019-ին այն 3,3 միլիարդ դոլարի եկամուտ էր ապահովել երկրին:

Հիշեցնենք՝ 2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանն արդեն իսկ վերացրել է կանոնավոր միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները: Երկրի մուտքը թույլատրվում է միայն օդային ճանապարհով: Վրաստանի ցամաքային սահմանները դեռ փակ են: Դրանք Հայաստանի դեպքում բաց են միայն միջազգային բեռնափոխադրումների համար:

Զբոսաշրջային սեզոնը մոտենում է․ ո՞ր երկրներ կարող են մեկնել հայաստանցիները