ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Մ.Ե-ն, զբաղեցնելով ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, քրգործերից մեկով կաշառք է պահանջել։
Գումարի դիմաց նա խոստացել է միջնորդել պաշտոնատար անձանց գործով վկա Ն.Հ.-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահել։ Բացի այդ, քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու համար Ա.Ղ.-ի խորհուրդներով 2021 թվականի մարտի 22-ին Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում, Ն.Հ-ից պահանջել է 5000 դոլար կաշառք:
«Սակայն Ն.Հ-ի հետ սակարկությունների արդյունքում վերջինիցս պահանջել է 4000 դոլար կաշառք: Ն.Հ-ն պայմանավորվել է գումարը տալ մաս-մաս` խոստանալով մի քանի ժամվա ընթացքում տալ 2000 դոլարը, որից հետո գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից: Ճանապարհին Ն.Հ-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ԱԱԾ և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում»,–նշված է հաղորդման մեջ։
Այնուհետև նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2000 դոլարը նույն սրճարանում Ա.Ղ-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե-ի մատնանշած անձին: Այնուհետև, Մ.Ե-ն Ն.Հ-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ-ի միջոցով մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:
Տղամարդն անհետ կորած զինվորի հորից խոշոր կաշառք է ուզել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Այդ օրը նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում 2000 դոլար գումարն անձամբ Ա.Ղ-ի կողմից ստանալուց և այն մեկ այլ օժանդակող Է. Ե-ին փոխանցելուց հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե-ն, բռնվել են և բերման ենթարկվել ԱԱԾ։
Դեպքի առթիվ Մ.Ե-ն, Ա.Ղ-ն և Է.Ե-ն ձերբակալվել են: Մ.Ե-ի և Է.Ե-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ա.Ղ-ի և Ն.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար