Պարետային ժամ և խստացումներ. Թուրքիայում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է գրանցվել

Աշխատանքային օրերին ժամը 21:00-5:00 Թուրքիայում պարետային ժամը կգործի ամբողջ երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով հայտարարել է սահմանափակումների, այդ թվում պարետային ժամի հետ կապված խստացումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ծովափնյա հանգստի սեզոնին ընդառաջ` Վրաստանը կարող է բացել ցամաքային սահմանը

Շաբաթ` մարտի 27-ին, Թուրքիայում նոր հակառեկորդ էր գրանցվել. Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30 021 էր։ Դեկտեմբերից սկսած սա ամենամեծ ցուցանիշն է։

Այդ պատճառով Թուրքիայում սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն՝ չգերազանցելով հաճախորդների համար նախատեսված տեղերի 50%-ը։ Պարետային ժամի ընթացքում կաշխատի միայն ռեստորանի առաքման ծառայությունը։

Հանգստյան օրերի համար կրկին սահմանափակումներ են մտցվում 58 գավառներում, որտեղ ապրում է երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսը։ Բարձր ռիսկի գոտում են Ստամբուլը, Անկարան, Անթալիան, Իզմիրը և այլն։ Աշխատանքային օրերին ժամը 21:00-5:00 պարետային ժամը կգործի ամբողջ երկրում։