«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից. Փաշինյանը նրա հետ կապված պլաննե՞ր ունի

Եթե վարչապետ Փաշինյանը կատարի իր խոստումն ու ապրիլին հրաժարական տա՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին, փոխարինող պատգամավորը խորհրդարանում կաշխատի առավելագույնը մեկ ամիս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնապես հայտարարել է պատգամավորի դիմումի մասին:

Պատգամավորը վերցնում է մանդատը, բայց դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Գրիգորյանը դիմումը ներկայացրել է այսօր՝ մարտի 29-ին, և, եթե մեկ շաբաթվա մեջ այն հետ չվերցնի, նրա լիազորությունները կհամարվեն դադարեցված:

Ըստ ԱԺ կանոնակարգի` ԱԺ նախագահը մեկ շաբաթ անց կկազմի հրաժարականի դիմումն ընդունելու մասին արձանագրություն, որը ստորագրելուց ու հրապարակելուց հետո կհամարվի ընդունված:

Ըստ լուրերի` «Իմ քայլի» պատգամավորի հրաժարականը պայմանավորված է նրան արդարադատության փոխնախարար նշանակելու՝ վարչապետի մտադրությամբ:

«Ձեր պահանջով եմ վայր դնում». «Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

Նույն լուրերի համաձայն` մանդատից հրաժարված պատգամավորին ամենայն հավանականությամբ կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը:

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

Վերջինը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Միսակ Բաբաջանյանն է:

«Նրա հրաժարվելու մասին ես էլ դեռ տեղեկություն չունեմ»,- ասաց Ալեքսանյանը:

Հատկանշական է, որ ով էլ լինի փոխարինողը, նա խորհրդարանում կաշխատի առավելագույնը մեկ ամիս, եթե վարչապետ Փաշինյանը կատարի իր խոստումն ու ապրիլին հրաժարական տա՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին:

Ինչ վերաբերում է կուսակցի հնարավոր նշանակմանը արդարադատության փոխնախարարի պաշտոնում, Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել:

Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից