Քաղաքացին որոշել է նետվել Հաղթանակի կամրջից, փրկարարները կանխել են

Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի ականջը կտրվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին ահազանգ է ստացել ժամը 08։33-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Սյունիքի ողբերգական դեպքի մանրամասները. 30-ամյա որդին մոր ներկայությամբ է ինքնասպան եղել

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում