Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մարտի 29-ին տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Մարտի 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2-ից -4, հողի մակերևույթին՝ -5-ից -7 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն 

Հանրապետության տարածքում մարտի 29-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 29-31-ը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +10-ից +12, երեկոյան՝ +5-ից +7։

Հյուսիս-հարավի շինարարությունը կմեկնարկի եղանակային պայմանների բարելավման պես