Մոսկվայի մետրոյում գնացքի անիվների տակ մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը

Միջադեպը, որի կադրերը արագորեն տարածվեցին համացանցում, տեղի է ունեցել դեռևս մարտի 21-ին, սակայն մահացածի ինքնությունը միայն հիմա է պարզվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Մոսկվայի մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում գնացքի անիվների տակ մահացած տղամարդը ռուսաստանցի խոշոր ձեռնարկատեր Վալերի Բաղդասարովն էր։ Տեղեկությունը հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ մարտի 21-ին։ Երբ 72-ամյա տղամարդուն դուրս էին հանել գնացքի տակից, նա արդեն մահացած էր։ Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ գործարարը ինքնասպան է եղել, քանի որ նա վաղուց չի օգտվել մետրոյից։

«Երբ արտակարգ ծառայություններին հաջողվել է գնացքի տակ մտնել, նրանք հայտնաբերել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի դին։ Տղամարդու գլուխը գնացքի անիվների տակ բառացիորեն կտրվել է։ Նման հանգամանքներում նա ողջ մնալու հնարավորություն չուներ», - «Կոմսոմոլսկայա պրավդան» մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքը։ Թե ինչու է գործարարը մետրո մտել ու ինչ հանգամանքներում է իջել ռելսերի վրա, կպարզվի հետաքննությունը:

Ներկայումս քննիչները պարզում են «Ալսիկո» արդյունաբերական խմբի հիմնադրի ու տնօրենների խորհրդի նախագահի մահվան հանգամանքները: Խմբի մեջ մտնող ընկերությունները արտադրում են թունաքիմիկատների և պարարտանյութերի ամբողջական տեսականի, որը վաճառվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։

Լոնդոնի մետրոյի կայարաններից հանվում են ադրբեջանական պաստառները