Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Վարորդը խոստովանել է, որ ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին։ Նա ասել է նաև, թե որտեղ է թաքցրել ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին և այն ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

Ըստ կայքի` վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը: Իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:

Փաստերի ճնշման տակ Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև հայտնել է թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել մարտի 25-ին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին։ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանը վրաերթից հետո տեղում մահացել էր, իսկ վարորդը` փախել։ Նույն կայքը հայտնել էր, որ մահացածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է