Լարսը կրկին փակ է որոշ մեքենաների համար. կուտակված բեռնատարների թիվը հասնում է մոտ 650-ի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ չփոխել անվադողերը, որովհետև որոշ ճանապարհներ դեռ մերկասառույցով են պատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։

Տավուշի մարզպետը խոսել է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելու մասին

«Ռուսական կողմում 648 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ–ի` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է