Գերիների վերադարձ և ԼՂ կարգավիճակի հարց. Այվազյանը խոսեց 2 առաջնահերթության մասին

ՀՀ արտգործնախարարի խոսքով` գերիների վերադարձի հարցը բավական հնչեղ է դարձել միջազգային ասպարեզում, և ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։

Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը

«Որպեսզի տարածաշրջանում ձևավորվի կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ, ապա պետք է ԼՂ կարգավիճակի, ինչպես նաև ռազմագերիների հարցը լուծվի»,–ասաց նախարարը։

Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Նրա խոսքով` գերիների վերադարձի հարցը բավական հնչեղ է դարձել միջազգային ասպարեզում, և ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է։ Այվազյանը շեշտեց` հարցը պետք է շուտափույթ լուծվի։

ՌԴ դեսպանն ասել է՝ կքննարկվի՞ արդյոք հայ գերիների հարցը ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ

Արտգործնախարարը նշեց նաև, որ Ադրբեջանի պահվածքը հակասական է` մի կողմից ուզում է տպավորություն թողնել, թե հակամարտությունն ավարտվել է, և պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից իր քայլերով ճիշտ հակառակն է ապացուցում։

Այվազյանն ու Թովմասյանը խոսել են գերիներին վերադարձնելու շուրջ ձեռնարկվող քայլերի մասին