«Դուք պետք է հույս ու ապրելու պատճառներ գտնեք». ֆրանսահայերը կրկին օգնություն են ուղարկել

Ֆրանսիայի հայերն ավելի քան 900 ծանրոց օգնություն են հավաքել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ֆրանսիայի «Հույս Հայաստանի» մարդասիրական ասոցիացիան ավելի քան 900 ծանրոց օգնություն է հավաքել՝ ի նպաստ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների:

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիայում հանձնախումբ կստեղծվի

Ինչպես հայտնում է armenews.com Ֆրանսիական կայքը, նախաձեռնության հեղինակը սենատոր Վալերի Բոյերին է։ Նրան աջակցել է Մարսելի 11-րդ և 12-րդ շրջանների քաղաքապետ Սիլվեն Սուվեստրին, որը պատրաստակամորեն տարածք է տրամադրել օգնության հավաքագրման համար:

Հումանիտար նախաձեռնությանն արձագանքել են ֆրանսահայ ճանաչված գործիչներ ու սփյուռքի հայկական կազմակերպություններ:

«Հույս Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչ, հայազգի Ժիլբեր Լեոնյանը հիշեցրել է, որ ասոցիացիան ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հաջորդ օրը:

«Կյանքը չի դադարում,- ասել է նա,- դուք պետք է ապրելու պատճառներ գտնեք ու հույս: Դուք պետք է սովորեք ապրել, որ կյանքը իմաստ ունենա»:

Կայքը հայտնում է, որ մարդասիրական օգնությունը բաղկացած է զանազան բժշկական սարքավորումներից, հագուստից, կոշիկներից, խաղալիքներից և նոր դպրոցական սարքավորումներից, որոնք Հայաստանին են տրամադրել Ֆրանսիայում առևտրով զբաղվող մեր հայրենակիցները:

Ըստ նույն աղբյուրի` հումանիտար օգնությունը շուտով կուղևորվի Վրաստանի Փոթի նավահանգիստ, որտեղից ավտոմոբիլային տրանսպորտով՝ Հայաստան։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում