ՌԱԴԻՈ

Պետք է հայ-ռուսական զորախումբ ստեղծել՝ ի հակադրություն թուրք-ադրբեջանականի. փորձագետ

Քրդագետ, թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք նոր պատերազմի հնարավոր սպառնալիքի ու հայ-ռուսական զորախումբ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Sputnik
Պետք է հայ-ռուսական զորախումբ ստեղծել՝ ի հակադրություն թուրք-ադրբեջանականի. փորձագետ

Պատերազմի վտանգը չի չեզոքացվել և կարճաժամկետ հեռանկարում այն ավելի ակնառու է դառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա։

«Այնպես որ՝ ոչ թե մարել է ռազմական գործողությունների հավանականությունը, այլ բոլորովին այլ տիրույթ է սկսել տեղափոխվել։ Կարծում եմ` տեսանելի ժամանակաշրջանում հնարավոր են ռազմական գործողություններ»,- ասաց նա։

Պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստները շուտով կփոխհատուցվեն

Հնարավոր պատերազմի դեպքում, սակայն, հակամարտող կողմ կդառնան ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան։ Իսկ  դիմադրելու համար, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ է օր առաջ հայ-ռուսական համատեղ պաշտպանական ստորաբաժանում ստեղծել` ի հակադրություն թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորումների։

Նշենք, որ վերջերս բավականին հաճախակիացել են ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի շփումները։ Նրանց վերջին հեռախոսազրույցին հաջորդեց Ռուսաստանի ԳՇ պետ Վալերի Գերասիմովի և Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը, համաձայն որի` կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես հայ-ռուսական զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված հարցեր։ 

Մարտի 24-ին ԱԺ-ում Վաղարշակ Հարությունյանը խոսեց պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակի մասին և ընդգծեց, որ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և այդ համատեքստում պետք է դրան համապատասխանեցնել բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները։

Տեղեկատվական պատերազմն ու իշխանության դիլետանտությունը. ինչու պարտվեցինք նաև այս ճակատու