Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը

Ծաղկազարդի նախօրեին , կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ Զատկին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում. ԱԳՆ արձագանքը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առիթով այսօր առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին, այնուհետև լինում է պատարագ։

Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ։