«Դըմփ-դըմփ-հու»․ ֆուտբոլասերները նշում են Հայաստանի հաղթանակը Իսլանդիայի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2-0 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։
Sputnik

Ֆուտբոլասերները նշում են Հայաստանի հաղթանակի Իսլանդիայի նկատմամբ վիկինգների հաղթական «դըմփ-դըմփ-հու» կոչերով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2-0 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։ Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի կատարողական հիանալի վարպետության ու դիպուկ հարվածների շնորհիվ, Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ աշխարհի 2022թ առաջնության եվրոպական ընտրական J խմբում հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

Իսլանդիան ցնցված է, Հայաստանը ցնծում է. փայլուն հաղթանակ

Առաջին անգամ վիկինգների հաղթական «դըմփ-դըմփ-հու» կոչերը ֆուտբոլի աշխարհում հնչել են 2016-ին Ֆրանսիայի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Այդպես ողջունել են իրենց ֆուտբոլիստներին իսլանդացի ֆուտբոլասերները։

Նշենք, որ երկու տարի առաջ՝ «Թավշյա հեղափոխության» ժամանակ նույն կոչերով էին հանդես գալիս «Մերժիր Սերժին» նախաձեռնության մասնակիցները։