Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը

Ավտովթարից հետո BMW-ի վարորդը փախել է դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վաղ առավոտյան՝ ժամը 07։30-ի սահմանում, Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։

ՃՏՊ Արմավիրում. վարորդը տեղում է մահացել, ուղևորներից մեկը` հիվանդանոցի ճանապարհին

Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման ու լիցքավորման սարքերը, իսկ BMW-ն բախման վայրից շուրջ 80 մետր առաջ է ընթացել։

Վթարից հետո BMW-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը: Իսկ «07»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ:

Կայքը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցները տարածքը մաքրել են վթարի հետևանքով թափված վնասված դետալներից։

Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է