Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է

Ձյուն է եկել, բուք է եղել, ճանապարհը մաքրել են, բայց «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Շիրակի մարզում` Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին, Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում այսօր ճակատ-ճակատի են բախվել են «07»-ն ու բեռնատար Volvo-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը

Դեպքը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմանում։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ն էլ` տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

ՃՏՊ Արմավիրում. վարորդը տեղում է մահացել, ուղևորներից մեկը` հիվանդանոցի ճանապարհին

Կայքի տեղեկություններով՝  ձյուն է տեղացել, բուք է եղել, տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքները, բայց «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել բեռնատարին։

Մահացածը 59-ամյա կին է, որը «07»-ի ուղևորն է եղել։

Վանաձորում կրակել են «Բաքսյոր Սամոյի» վրա. պատահածը հերթական վենդետա՞ն է