Կահիրեում բարձրահարկ շենք է փլուզվել, զոհեր կան

Արտակարգ պատահարի պատճառ կարող էր դառնալ այն փաստը, որ շենքի վրա ևս երկու հարկ էր կառուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, Կահիրեի շրջաններից մեկում 10-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով 5 մարդ է մահացել, 23-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է Al-Ahram թերթը։

Փլուզում Նորիլսկի ֆաբրիկայում. զոհ և տուժածներ կան. տեսանյութ

Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը Գիսր էս Սուեյս խիտ բնակեցված թաղամասում։ Այժմ փրկարարները փորձում են ողջ մնացած մարդկանց գտնել փլատակների տակ։ Հայտնի է, որ մի ամբողջ ընտանիք կա այնտեղ։

Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառ կարող էր դառնալ այն, որ շնեքի վրա ևս երկու հարկ է ավելացվել։ Դատախազությունն արդեն ստուգումներ է սկսել։

2007 թվականի մայիսի 7-ին Կահիրեի արվարձանում քառահարկ շենք էր փլուզվել, ինչի հետևանքով երեք մարդ էր մահացել։

Մերձմոսկովյան Շչոլկովոյում առևտրի կենտրոն է փլուզվել

Եգիպտոսի քաղաքների աղքատ թաղամասերում, որպես կանոն, շենքերը փլուզվում են շինարարության ժամանակ անվտանգության կանոնների խախտման ու նորոգման բացակայության պատճառով: Քիչ չեն դեպքերը, երբ բնակիչները լրացուցիչ հարկեր են կառուցում՝ առանց քաղաքային իշխանության հետ համաձայնեցնելու։

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է. տեսանյութ