Տեղեկատվական պատերազմն ու իշխանության դիլետանտությունը. ինչու պարտվեցինք նաև այս ճակատում

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է ադրբեջանական քարոզչական–գաղափարական հարձակումներին դիմակայելու խնդրին և այն հարցին, թե վերջին տարիներին ինչու ենք զիջել այդ ճակատում։
Sputnik

Արա Սաղաթելյանի դիտարկմամբ` հայակական կողմից նախկինում տարբեր ինտենսիվությամբ միշտ եղել է տեղեկատվական հակազդեցություն, և տարբեր իրավիճակներում Հայաստանի կողմից այդ գործում ներգրավվել են տարբեր ռեսուրսներ, հետևաբար հակազդեցության ուժգնությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից։ 

Տարվա ֆեյքեր. տեղեկատվական պատերազմներին հակազդելու տեսություն և պրակտիկա. տեսակամուրջ

«Մենք միշտ այդ պայքարում հաղթում էինք և մի պահ նույնիսկ այնքան հաղթեցինք, որ մի փոքր պասիվացանք, սակայն 2007-08 թվականներին ընդունվեց որոշում, ըստ որի` այդ ամենին պետք է ցուցաբերվեր համակարգված մոտեցում, ուստի 2009 թվականին ստեղծվեց «ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը, որը պետական այլ մարմինների հետ փոխգործակցությամբ իրականացնում էր հայկական տեսակետի տարածման հետ կապված գործողություններ, ինչպես նաև ադրբեջանական կեղծիքների դեմ ուղղված գործողություններ»,– նշեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղարը։ 

Սաղաթելյանի խոսքով` կար որոշակի ներդրում ՀՀ–ի և հայության տեղեկատվական, տեղեկատվական–հոգեբանական և տեղեկատվական–տեխնիկական պաշտպանության գործում։ Ըստ նրա` հայկական կողմի աշխատանքային նախադեպը, որպես տեղեկատվական արդյունավետ գործունեության բանաձև, այսօր դասավանդվում է մի քանի երկրների գլխավոր շտաբներում։  

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղարի պնդմամբ` վերոհիշյալ ՊՈԱԿ–ը ներկայում իր կազմով չի տիրապետում տեխնոլոգիաներին, և պատճառներից մեկն այն է, որ նոր իշխանությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո չգիտակցելով, որ պետությունն անընդհատ կառուցվող համակարգ է, քանդեց ՊՈԱԿ–ը որպես ամբողջական կառույց, այսինքն` ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող մարդիկ, որոնք կոչված էին աճեցնելու նոր կադրեր և զբաղված էին դրանով, հայտնվեցին այնպիսի պայմաններում, որ շատ գռեհիկ ձևով անարգվեցին ու ստիպված հեռացան։

Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին