Պաշտպանության նախարարը հանդիպել է Ջալալ Հարությունյանի հետ

Նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևորում է ետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր նախարարն այցելել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։

Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո

Նախարարը նշել է, որ զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նախարարին զեկուցել է 2020–ի ընթացքում կատարված աշխատանքների, ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների վերաբերյալ։

Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում