ՌԱԴԻՈ

Հիմա ճիշտ կլինի անցնել նախագահական կառավարման մոդելին. Մանուկյանը բացատրեց` ինչու

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո կանցնի կիսանախագահական կառավարման։
Sputnik
Հիմա ճիշտ կլինի անցնել նախագահական կառավարման մոդելին. Մանուկյանը բացատրեց` ինչու

Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ` կիսանախագահական անվանումն ավելի շատ կենցաղային է և մասնագիտական տերմինաբանության տեսակետից ավելի ճիշտ կլինի կիրառել «խառը մոդել» անվանումը։ Դրան մենք անցում կատարեցինք անմիջապես առաջին Սահմանադրության ժամանակ, որից հետո եղան տրանսֆորմացիաներ։ Ըստ նրա` մինչև վերջին սահմանադրական փոփոխությունները մենք շարժվում էինք խառը մոդելի հանրապետության տարբեր մոդիֆիկացիաներով։

«Աշխարհում իհարկե սա տարածում ունեցող մոդել է։ Բայց նկատի ունենալով և՛ պատմական զարգացումները, և՛ մեր փորձը, և՛ այսպես կոչված կիսանախագահական համակարգում զարգանալու ու վերջին տարիներին նաև խորհրդարանական հանրապետության մոդելում ապրելու հանգամանքը, ես ավելի շատ հակվում եմ նախագահական համակարգին անցում կատարելու գաղափարին` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, ինչպես նաև իշխանության ճյուղերի բալանսավորման ավելի գրագետ մոդել ունենալու անհրաժեշտությունը»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Ինչ կլինի, եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը

Մանուկյանի համոզմամբ` ներկա պատմական փուլում ավելի ճիշտ կլինի անցնել նախագահական կառավարման մոդելին, երբ ունենք նախագահ` որպես գործադիր իշխանության ղեկավար և խորհրդարան, որն իր լիազորությունների բավականին լուրջ ծավալով կարողանում է իրականացնել օրենսդրական գործառույթներ` ինչ–որ տեղ հակակշռելով ուժեղ գործադիր իշխանությանը` ուղիղ մանդատով օժտված նախագահի գլխավորությամբ։

«Կենտրոնաձիգ կառավարումն ավելի արդյունավետ կարող է իրականացնել նախագահական մոդելը, որովհետև խառը մոդելի հանրապետությունում այնուամենայնիվ կա մի լուրջ դիսբալանս, դա պատասխանատվության դիսբալանսն է։ Զուգահեռաբար ունենալով ուժեղ, առաջնային մանդատ ունեցող նախագահ ու նաև քաղաքական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարություն` իր վարչապետով, շատ հաճախ նախագահի և վարչապետի լիազորությունների ու դրանից բխող պատասխանատվության առումով ականատես ենք եղել նախագահի կողմից վարչապետի ու կառավարության, այսպես կոչված, քավության նոխազի արձանագրման»,– ասաց Մանուկյանը։

Նրա գնահատմամբ` խառը մոդելի հանրապետության պարագայում գործադիր ամբողջ իշխանությունը մեզանում փաստացի կենտրոնացված է եղել նախագահի ձեռքում, բայց քաղաքական պատասխանատվության դեպքում այդ ամբողջ էներգետիկան պարպվել է կառավարության և վարչապետի վրա։

Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ` պատասխանատվության լղոզում

Ըստ նրա` դիսբալանսն այստեղ նախագահի պատասխանատվության և նրա նկատմամբ զսպումների հակակշռող մեխանիզմների անկատարությունն է, ինչը նախագահական կառավարման մոդելի պարագայում բացառվում է, քանզի նախագահն այդ դեպքում կրում է ամբողջ պատասխանատվությունը գործադիր իշխանության համար։