Երևանի որոշ հատվածներում ձնախառն անձրև կգա, Հայաստանում զգալի կցրտի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության մի շարք հատվածներում օդի ջերմաստիճանը 0-ից ցածր կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր և վաղը ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Առանձին շրջաններում քամու ուժգնությունը կհասնի 15-20մ/վ արագության։

«Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի որոշ հատվածներում ձնախառն անձրև կգա, Հայաստանում զգալի կցրտի. եղանակի տեսություն

Այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են. Գագիկ Սուրենյան

Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +1-ից +3։

Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում