Հրազդանում կոտրել են շան կողոսկրերն ու քարշ տվել մեքենայով. ահասարսուռ տեսանյութ

Դինգո թիմի անդամ Գոհար Մանուշակյանի խոսքով` նման հանցագործություն է գործել տեսանյութում երևացող անձը, որը չի հերքել, ընդհակառակը` արդարացել է, թե «շունը կծան էր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Դինգո թիմի անդամ Գոհար Մանուշակյանը Facebook-ի էջում ահասարսուռ տեսանյութ է հրապարակել, որում մի տղամարդ անմարդկային տանջանքների է ենթարկում թափառող շանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունն անօգնական ու անշարժացած պառկած` ամբողջությամբ արյան մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանուշակյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից, նշելով, որ այս պահին պայքարում են շան կյանքի համար։

«Խոսքեր անգամ չեմ գտնում ասելու։ Շունը հենց հիմա իմ աչքի առաջ է։ Փայտը շատ հետույքն են մտցրել, ոտքով այնքան են հարվածել, որ կողոսկրերը լրիվ կոտրել են, թոքը ծակել են, օդ է լցվում, այնքան են գլխին հարվածել, որ անգամ աչքերից ու քթից ու բոլոր հնարավոր տեղերից արյուն է գալիս։ Կասկածներ ունենք, որ նաև հրազենից են կրակել, հետո էլ քարշ տվել մեքենայից կապած»,–ասաց Մանուշակյանը։

Նրա խոսքով` նման անմարդկային արարքի հեղինակը տեսանյութում երևացող անձն է, որը չի հերքել, ընդհակառակը` արդարացել է, թե «շունը կծան էր»։

Մանուշակյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, սպասում է արձագանքի։

«Չեն խփում, որ չդատվեն». Շիրակում շատացել են թափառող շների հարձակման դեպքերը