Հայաստանում մեկնարկել է նոր, «կանաչ» արտադրություն` վերամշակված պլաստիկից։ «Ինովացիոն լուծումներ` համայնքների կայուն զարգացման համար» ՀԿ–ն արդեն ավելի քան երեք տարի է, ինչ թափոնների տեսակավորում է կազմակերպում` համապատասխան կոնտեյներներ տեղադրելով դպրոոցներում, ձեռնարկություններում և այլ վայրերում։
Այժմ վերամշակված պլաստիկից ստեղծվում է պատրաստի արտադրանք` սինտեպոն։ Դրա հիմքով բարձերի արտադրություն է բացվել Թուրքիային սահմանամերձ Երվանդաշատ գյուղում։
Սինտեպոնն ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում հավաքված ու վերամշակված պոլիէթիլենից ու պլաստիկ շշերից։
«Պլաստիկին մենք վերաբերվում ենք որպես թափոն, իսկ դա իրականում արտադրական ռեսուրս է։ Քանի որ պլաստիկը նավթից է ստեղծվում, կարելի է ասել` մենք դրանով տեղական նավթ ենք օգտագործում ու դրանից պատրաստի արտադրանք ստանում», – կեսկատակ–կեսլուրջ ասում է Մխիթարը։
Կազմակերպության մեկ այլ «կանաչ» նախագիծ կմեկնարկի մարտի 26-ին նորվեգական կազմակերպություններից մեկի աջակցությամբ։
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Հայաստանում կտարածվեն վերամշակված պլաստիկից տոպրակեր` նույնպես տեղական արտադրության։ Տոպրակների վրա կամրագրվի անհատական շտրիխ կոդ, որը հնաարվոր կլինի նկարել հեռախոսի վրա, իսկ այնուհետև դրամարկղի մոտ հեռախոսը մոտեցնել ընթերցող սարքին և ստանալ բոնուսային միավորներ (ճիշտ այնպես, ինչպես մենք հիմա օգտագործում ենք զեղչի քարտեր)։
Այս տոպրակները կլինեն բազմակի օգտագործման` ի տարբերություն այսօր գրեթե միշտ օգտագործվող մեկանգամյա տոպրակների (որոնք, ի դեպ, եկող տարվանից արգելվելու են Հայաստանում)։
Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը