Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

Ըստ Պատրուշևի, Արևմուտքը փորձում է Ռուսաստանում էթնիկ և կրոնական հակամարտություններ հրահրել, «օտար գաղափարներ և նորմեր» տարածել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն «բարդ օրեր» ստեղծի Ռուսաստանի հետ հարաբերություններում, դրա համար պատասխան կտա։ Պատրուշևը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերը։

ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին–Բայդեն զրույցից

«Քանի որ նրանք կանխատեսում են, նշանակում է, որ ծրագրում են։ Իսկ եթե ծրագրում են, ապա կարող են իրականացնել։ Բայց այդ դեպքում պետք է պատասխանատվություն կրեն այն գործողությունների համար, որ կարող են կատարել», - ասել է Պատրուշևը:

Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ապահովման հարցերի շուրջ Ուրալի դաշնային օկրուգում: Արդյունքում նա զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արևմտյան գաղափարների ներդրման փորձերը կանխելու միջոցառումների մասին։ Նրա խոսքով՝ այդ արևմտյան գաղափարները սպառնում են Ռուսաստանի հասարակական համերաշխությանն ու քաղաքական կայունությանը: