Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներն են քննարկել Արմեն Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

Նախագահն ու ակադեմիայի տնօրենը քննարկել են բարձրագույն կրթության մասին օրենքը