Մենք ունենք մեկ ԳՇ պետ. պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանել է ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու հայտարարել, որ գեներալները ԳՇ նախկին պետեր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում այսօր մեկ Գլխավոր շտաբի պետ կա: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին:

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

«Մենք ունենք մեկ ԳՇ պետ՝ այսօր, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ պետ է նշանակվել նախկինում այդ կառույցը ղեկավարած Արտակ Դավթյանը։ Մինչ նրա նշանակումը ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ստեփան Գալստյանը։