Լավրովը ասել է, թե ով է փչացրել Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները

Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները լարված են 2014 թվականից։ Վերջին շրջանում դրանք էլ ավելի են սրվել Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղված իրավիճակի պատճառով։ Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ երկխոսության` դիտեք մեր տեսանյութում։
Sputnik

ԵՄ-ն փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։  ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԵՄ–ում եզակի երկրներ են մնացել, որոնք պահպանում են երկխոսությունը Մոսկվայի հետ, երբ մյուսները քանդել են գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ` ԵՄ-ի հետ` որպես կազմակերպություն, հարաբերություններ չունենք։ Այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - ընդգծել է Լավրովը։

Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը «չթերագնահատել իրեն»

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսություն են պահպանում ԵՄ եզակի երկրներ, մյուսները կործանել են փոխգործակցության բոլոր մեխանիզմները։

 «Եթե ինչ-որ ժամանակ եվրոպացիները նպատակահարմար գտնեն իրենց խոշորագույն հարևանի հետ շփումներում վերացնել անոմալիան, իհարկե, մենք պատրաստ կլինենք կառուցել հարաբերություններ` հիմնված հավասարության, հավասարակշռության և շահերի որոնման վրա»,–ասել է Լավրովը։

Ավելի ուշ Կրեմլում հավելել են, որ հույս ունեն, որ ԵՄ-ի հետ երկխոսությունը կշարունակվի։

 «Համոզված ենք, որ դա իսկապես համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և հույս ունենք, որ վաղ թե ուշ նման քաղաքական կամքը կճեղքի անհասկացվածության քարե պատը, որն այսօր կա Բրյուսելում»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բրյուսելը Եվրամիությունում «Սպուտնիկ V»-ն գրանցելու հայտ է ստացել

Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները լարված են 2014 թվականից։ Վերջին շրջանում դրանք էլ ավելի են սրվել Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ Բրյուսելը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ էր կիրառել։

ՌԴ ԱԳՆ-ն դրանք «փակուղային և ոչ իրավական» էր անվանել և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել։