Արմեն Սարգսյանը կրկին ընդունել է Լիլիթ Մակունցին. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև ընտրությունների թեմային
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը կրկին ընդունել է Լիլիթ Մակունցին. տեսանյութ

«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և մասնավորապես առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանի ու Լիլիթ Մակունցի վերջին հանդիպումից դեռ 10 օր էլ չի անցնել։ «Իմ քայլի» ղեկավարը նախագահական նստավայր էր այցելել մարտի 13-ին։