ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմոտ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրքաղաքում մարտի 24–ի գիշերը կլինի +10...+12 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 14-16 աստիճան տաքություն։
Արդեն տեղեկացրել էինք, որ մարտի 23–ի երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։
Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ։ Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։