ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» աղմկահարույց օրենքը

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ օրենքի նախագիծը բավական բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք էր տվել։ Դրա ընդունմանը դեմ էին Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։

Հիշեցնենք, որ համաձայն նախագծի` բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:

Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: