Ընտրությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ երկիրը կանցնի կայունացման վիճակի. Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին։ 
Sputnik

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` որևէ պաշտոնատար անձ, առավել ևս վարչապետը, չէր կարող նշանակել ընտրությունների կոնկրետ օր, որովհետև դա նախևառաջ նրա իրավասություններից դուրս է և գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունների ներքո։

Հունիսի 20-ին ՀՀ–ում արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Նիկոլ Փաշինյան

Մինասյանի կարծիքով` դրան պետք է նախորդի կոնկրետ քայլ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվի և նախագահը նշանակի արտահերթ ընտրությունների օրը։ 

«Առաջինը Հայրենիքի փրկության շարժումն ու նրա կազմում ՀՅԴ–ն է խոսել այն մասին, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, բայց դրանք պետք է լինեն այն ժամանակ, երբ երկիրն անցնի կայունացման վիճակի, արտաքին մարտահրավերները հնարավորինս չեզոքացվեն, վերականգնվեն մեր դաշնակցային, գործընկերային, բարեկամական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ ունենք ռազմավարական համագործակցություն։ Անհրաժեշտ է նաև սոցիալ–տնտեսական փլուզումը կասեցնել ու հաստատել ներքին համերաշխություն»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։ 

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Մինասյանը կրկին վերահստատեց իրենց տեսակետը, ըստ որի, անցումային շրջանը պետք է տևի մեկ տարի ու հենց այդ նպատակով էլ ընդդիմադիր շարժման կողմից առաջադրվում էր ժամանակավոր կառավարություն ստեղծելու գաղափարը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ 

Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է անցկացրել. ինչ են որոշել