Արագածոտնի մարզում մի ամբողջ օր ջուր չի լինելու

Պատճառված անհանգստության համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մարտի 24-ին, ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անջատումները պայմանավորված են վթարային աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանի խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան