ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, քննարկումներ են ընթանում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
««Իմ քայլը» խմբակցությունը հակված է ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն։ Այս պահին քննարկումներ են ընթանում»,–ասաց նա։
Ընդ որում, Մակունցը չի բացառում, որ իրենք կարող են գնալ ընտրական օրենսգրքի ոչ թե լայնածավալ, այլ սահմանափակ փոփոխությունների, որպեսզի հասցնեն ընտրություններին։
Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան