Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել

Տարոն Չախոյանը արդեն ջնջել է իր գրառումը, սակայն այն հասցրել է քննարկումների առիթ տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ում հրապարակել է կեղտոտ փողոցի լուսանկար` այն ներկայացնելով որպես կադր Բաղրամյան պողոտայից։ Չախոյանի մեկնաբանությամբ` ընդդիմադիրները կեղտի մեջ են թողել պողոտան։

Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել

 Իրականում, սակայն, սոցցանցի օգտատերերը հայտնաբերել են, որ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017–ին։

Չախոյանը արդեն ջնջել է իր գրառումը:

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար», - գրել է պաշտոնյան իր էջում։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը այսօրվանից բացել է Բաղրամյան պողոտան։ Նրանք փակել էին Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ գործողությունները հետևել էին ԳՇ–ի հայտարարությանը` նույն պահանջով։