Ապրիլին ևս արևին կարոտ կմնանք. Գագիկ Սուրենյանը ներկայացրեց հաջորդ ամսվա կանխատեսումները

Հաջորդ ամսվա ընթացքում տեղումների պակաս չի լինի։ Օդի ամսական միջին ջերմաստիճանն էլ նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, տեղումները`շատ։

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան

Նրա խոսքով` օդերևութաբանական առանձնահատկություն կա, որը կապված է Ռուսաստանի եվրոպական հատվածի ցրտի հետ։ Ելնելով այդ առանձնահատկությունից` ցուրտ հոսանքները հաճախակի տեղաշարժվում են դեպի հարավ։

«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,–ասաց Սուրենյանը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնն է ներթափանցելու Հայաստան։