Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել

Իրավապահները պարզում են տղամարդու ինքնությունն ու մահվան հանգամանքները։ Տեղում աշխատում է դատական բժիշկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Այսօր Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։28-ին։

Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻ նախարարությունը դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չի հաղորդում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դին արդեն դուրս է բերվել լճից հատուկ ճոպանի օգնությամբ։ Այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը։ Իրավապահները փորձում են պարզել մահացած տղամարդու ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր բաժինների ղեկավարներ, քանի որ «հնարավոր է՝ տղամարդուն սպանել, ապա նետել են գետը, և այն քշել-բերել է լիճը»։