Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացնում է զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` զինծառայողներին հայտնաբերելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Նշենք, որ Mediaoprt Telegram–ալիքի տեղեկություններով՝  զինվորները Ջերմուկի զորամասից են, Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից, նախկինում այնտեղ էին ծառայություն իրականացրել։

Ալիքը հրապարակել է նաև կորած զինվորների անունները` Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։