Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են․ նրանք ողջ են

Զինծառայողների առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ–ից։

Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

«Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆ–ից։

Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետն անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Նշվում էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Նշենք, որ Mediaoprt Telegram–ալիքի տեղեկություններով՝ զինվորները Ջերմուկի զորամասից են, Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից, նախկինում այնտեղ էին ծառայություն իրականացրել։

Ալիքը հրապարակել էր նաև կորած զինվորների անունները` Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։

Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը