ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահը հանգստի ժամանակ ապահովված էր աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմավարական կապի միջոցները, մշտապես նախագահի հետ են, որտեղ էլ նա լինի՝ լինի դա Ռուսաստանի Դաշնության կամ աշխարհի ցանկացած այլ երկրի տարածքը», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով տայգայում հանգստի ժամանակ Պուտինի մոտ «միջուկային ճամպրուկի» առկայության մասին հարցին:
Հարցին՝ արդյո՞ք պաշտպանության նախարարն էլ է նման միջոցներ ունեցել, նա պատասխանել է՝ «Բնականաբար»։
Անցած շաբաթ-կիրակի Պուտինը Սիբիրում է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ: Նրանք շրջում էին ամենագնացով և քայլարշավներ իրականացնում տայգայում։
ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին