ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին–Բայդեն զրույցից

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնի մեղքով առաջացած փակուղուց դուրս գալու ևս մեկ հնարավորություն կորսվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի սատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել էր երկկողմ խնդիրները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել տեսակապի ձևաչափով։

Ո՞վ է քաշում Բայդենի թելերը

«Ցավով արձանագրենք, որ ամերիկյան կողմը չի սատարել կուտակված խնդիրներն ու ռազմավարական կայունության թեմաները քննարկելու նպատակով մարտի 19-ին կամ 22-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խոսակցություն անցկացնելու առաջարկը», - նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտել է, որ Վաշինգտոնի մեղքով ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացած փակուղուց դուրս գալու ևս մեկ հնարավորություն կորսվեց, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ԱՄՆ-ի վրա է:

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

Հիշեցնենք` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա զարգացման խնդիրը սրվեց անցյալ շաբաթվա կեսերին, երբ Բայդենը դրական պատասխան տվեց լրագրողի հարցին, թե արդյոք «մարդասպան» համարո՞ւմ է իր ռուս գործընկերոջը: Նա նաև ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատասխան կտա» ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

Բայդենը չի պատասխանել Պուտինի առաջարկն ընդունել–չընդունելու մասին հարցին. տեսանյութ

Պուտինն արձագանքեց ամերիկացի գործընկերոջը։ Նա Բայդենին առողջություն մաղթեց ու նշեց, որ այլ մարդկանց գնահատելը նույն է, թե հայելու մեջ նայես: Բացի այդ, Պուտինը ամերիկացի գործընկերոջն առաջարկեց շարունակել քննարկումը, բայց պայմանով, որ այն տեղի ունենա ուղիղ եթերում: Նա հորդորեց չհետաձգել խոսակցությունն ու կազմակերպել ուրբաթ կամ երկուշաբթի «ամերիկյան կողմի համար ցանկացած հարմար ժամի»:

Պուտինն ու Շոյգուն հանգստյան օրերն անցկացրել են տայգայում. եզակի տեսանյութեր