Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 6 արդյունավետ միջոց

Երևի թե չկա մեկը, որ կյանքում գոնե մեկ անգամ չհայտնվի անելանելի վիճակում։ Ոմանք շատ արագ դուրս են գալ այդ վիճակից, իսկ ոմանք էլ երկար ժամանակ չեն կարողանում ազատվել տագնապի զգացողությունից, մինչդեռ խնդիրը կարելի է լուծել շատ հեշտ եղանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputik. Մեր օրերում շատերն են ապրում պարբերական սթրեսի վիճակում։ Վատ էկոլոգիան, սոցիալական պահանջները, կյանքի աճող արագությունը օրեցօր իրենց հետքն են թողնում մեր հոգեբանական վիճակի վրա։ Իսկ 2020 թվականն էլ իր հարվածը հասցրեց ամբողջ երկրագնդին։ ՌԻԱ Նովոստին վեց արդյունավետ միջոց է առաջարկում սթրեսից ազատվելու համար։

Որ մթերքներն են լավացնում քունը. հայտնի բժիշկի խորհուրդը

Բժիշկները վաղուց են խոսում այն մասին, որ սթրեսի ազդեցությունը դուրս է գալիս բարոյական անհարմարության շրջանակից։ Պատահական չէ, որ հակասթրեսային ծրագրերն առողջության հիմնային ոլորտների առաջին հնգյակում են, իսկ որոշ դեպքերում՝ անգամ առաջին տեղում։

Տառապանքը ակնթարթ է երջանկության ծովում․ հոգեբանը՝ պատերազմից չկոտրված հայ երեխաների մասին

Արևելյան պրակտիկան սթրեսի դեմ պայքարելու լավագույն մեթոդն է եղել և մնում։ Դրա արդյունավետությունը խորը ազդեցությունն է և երկարաժամկետ արդյունքը։ Շնչառական պրակտիկաները, մեդիտացիաները, արոմաթերապիան, երգը, յոգան. սրանք բոլորն ուղղված են ենթագիտակցության հետ աշխատանքին և մարզում են մեր գիտակցությունը։ Պահի «ներսում» գտնվելու և միաժամանակ իրավիճակի կողքից նայելու ունակությունը թույլ է տալիս սթրեսի ցանկացած տեսակին հաղթելու ունակություն ձեռք բերել՝ պահպանելով սեփական առողջությունը։

Էներգիայի մակարդակն ավելացնելու և ուշադրությունը զոհի դերից «ես կարող եմ լուծել ցանկացած խնդիր» մոտեցման վրա շեղելու հարցում օգնում է սպորտը։ Պարբերական ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմի վրա հզոր հակադեպրեսանտի պես է ազդում։ Նպաստում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազեցմանը և ակտիվացնում էնդորֆինների ու սերոտոնինի արտադրությանը։ Արդյունքի հասնելու համար միանգամայն բավարար են անգամ ամենօրյա քայլքը, առավոտյան մարմնամարզությունը կամ պարերը։ Ավելացնելով ակտիվությունը` դուք ավելի ու ավելի արագ կնվազեցնեք տագնապի զգացողությունը։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Էնդորֆիններ ստանալու հարցում կօգնեն նաև մարմնական այլ ուրախությունները` մերսում, ռուսական բաղնիք կամ շոգեբաղնիք, տաք լոգանք, ՍՊԱ և այլն։ Այն ամենը, ինչ օգնում է թուլացնել մարմնի մկանները, կարգավորել միկրոշրջանառությունը և դուրս բերել տոքսինները, նպաստելու է սթրեսի նվազեցմանը։

Իբրև տագնապայնության դեմ հաջորդ հաճելի դեղամիջոց կարելի է համարձակորեն նշել սեքսը, գրկախառնություններն ու համբույրները։ Դրանք բոլորն օգնում են արտազատել օքսիտոցինի՝ հանդարտության և անվտանգության զգացողության հորմոնի հզոր չափաբաժիններ։ Հիանալի դրական ազդեցություն ունեն նաև ձեզ սիրող, աջակցող և ձեր աշխարհայացքը կիսող մարդիկ։ Զանգեք ընկերներին և հարազատներին, հյուր գնացեք կամ տանը գիշերանոցով երեկույթներ կազմակերպեք։ Մտերիմների շրջապատում գտնվելը ևս օգնում է արյան մեջ օքսիտոցինի մակարդակի ավելացմանը` բարելավելով ադապտիվ ունակությունները։

Ինչպես խուճապի մատնվողից դառնալ խուճապը հաղթահարող. հոգեբանի խորհուրդը

Հորմոնների մասին խոսելիս անհնար է շրջանցել մելատոնինը։ Լինելով «բոլոր հորմոնների արքան»` մելատոնինը նաև սթրեսածին կորտիզոլի «հակահերոսն է»։ Ամուր, առողջ քունը՝ քնի հիգիենայի բոլոր սկզբունքների պահպանմամբ, օգնում է կարգի բերել նյարդային և էնդոկրին համակարգերի գործունեությունը։ Քունը, համաձայն բազմաթիվ տվյալների, նաև արտահայտված հակաքաղցկեղային ազդեցություն ունի։

Սթրեսի դեմ պայքարի գլխավոր կանոնն է՝ սեփական անձին վերաբերվել սիրով և հոգատարությամբ։ Նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքի օգտագործումը։ Սխալների, ուժ չունենալու կամ զգացմունքային լինելու համար չհայհոյել ինքդ քեզ։ Որոշ դեպքերում նշված մեթոդների խելամիտ լրացում կարող է հանդիսանալ հոգեբանին այցելելը։